Թրամփը հայտնել է, թե ով կդառնա ԱՄՆ-ի կրթության նոր նախարարը

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը որոշել Է երկրի կրթության նոր նախարար նշանակել Բեթսի Դեւոսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների նոր ղեկավարի անցումային թիմը:

Ինչպես նշված է վերջինիս կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, ներկայում Դեւոսը Windquest Group-ի՝ Միչիգանում գտնվող ներդրումային ընկերության ղեկավարն է:

Բացի այդ, Դեւոսին բնութագրել են որպես «դպրոցական բարեփոխման համազգային շարժման առաջորդ»: Անցյալում Դեւոսը Միչիգանում գլխավորում էր ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բաժանմունքը:

Թրամփը վստահություն է հայտնել, որ 58-ամյա Դեւոսի ղեկավարությամբ ԱՄՆ-ի իշխանությունները «կբարեփոխեն երկրի կրթական համակարգը եւ վերջ կդնեն բյուրոկրատիային, որը կաշկանդում է մեր երեխաներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում