Արմեն Հարությունյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 24-ին, մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում՝ նոյեմբերի 24-ին և 25-ին, նախատեսվում են նաև Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում