Ադրբեջանական մանաթը շարունակում է անկումը

Ադրբեջանի ազգային արժույթը շարունակում է արագորեն անկում ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կկազմի 1,7196 մանաթ:

Նոյեմբերի 24-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը եղել է 1,7146 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով, եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում