AM | RU
USD
EUR
RUB

Ես պատրաստվում եմ գլխավորել ընդդիմադիր դաշինքը

Առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ ու ընդդիմությանը զգալի արդյունքներ գրանցելու համար կա ընդամենը մեկ ելք: Դա միավորվելն է:

Ցավոք Հայաստանում այլևս չկա ընդդիմադիր այնպիսի ուժ, որը միայնակ կկարողանա հասնել զգալի արդյունքների՝ կամ իրականացնի իշխանափոխություն, կամ իր ներկայացվածությամբ կարողանա լուրջ հակակշիռ հանդիսանալ իշխանության համար:

Միավորման դեպքում այլ է, այն իրենից կներկայացնի զգալի ուժ ու իրական այլընտրանք իշխանության ձևավորման ընթացքում: Սակայն միավորումը որքան էլ առաջին հայացքից թվա հեշտ գործընթաց, իրականում այն չափազանց բարդ է, իսկ որոշ հանգամանքների առկայության պարագայում նույնիսկ անհնար: Այն, որ ողջ ընդդիմությունը չի կարող միավորվել, ունի իր օբյեկտիվ պատճառները: Ընդդիմադիր դաշտը համեմատած իշխանությունների հետ, որն ավելի միատար է, խիստ բազմաբևեռ է ու հակադիր և իրարամերժ գաղափարների, մոտեցումների միավորման հավանականությունը խիստ քիչ է:

Սակայն տեսականորեն հնարավոր է միավորում կոնկրետ մեկ կամ երկու հարցերի շուրջ, որոնք չեն պահանջում երկարատև համագործակցություն, չեն պահանջում գաղափարական ընդհանրություններ: Այդպիսին կարող է հանդիսանալ օրինակ, իշխանափոխության խնդիրը: Ընդդիմության խոշոր կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է ապագա խորհրդարանում ձևավորել ուժերի այնպիսի հարաբերակցություն, որը իշխանությունների վերարտադրությունը կդարձնի խիստ դժվար, եթե ոչ անհնար:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գաղափարական հիմքից զուրկ միավորումը, իր առաջնային խնդիրը լուծելուց ու իշխանությունների վերարտադրությունը կանխելուց հետո, կկանգնի քաղաքական լուրջ ճգնաժամի առջև: Պատճառն այն է, որ միայն իշխանություններին հեռացնելը դեռ քիչ է, դրանից հետո պետք է ձևավորել նոր իշխանություն: Իսկ առանց ամուր հիմքի միավորումը, որը թեկուզ կազմում է խորհրդարանում մեծամասնություն, իր առաջին խնդիրը լուծելուց հետո հնարավոր է բաժանվի մի քանի մասերի:

Սակայն կա մի այլ գործոն, որը ոչ պակաս կարևոր է, նույնիսկ որոշ դեպքերում առավել, քան գաղափարական ընդհանրությունն է: Դա ուժերի ղեկավարների կամ առաջնորդների, ինչպես կուզեք անվանեք, ամբիցիաներն են:

Իրականում քաղաքական բանակցությունները տարբեր ուժերի միջև նույնպես պահանջում են դիվանագիտական ունակություններ ու դիվանագիտական մոտեցումներ: Կարևոր չէ, թե բանակցողն ինչ է ցանկանում, ինչ է մտածում ու ինչ կարծիք ունի յուր անձի նկատմամբ: Կարևորը՝ ինչպես է նա ներկայանում հանդիպմանը, ինչպես է կարողանում իր պատկերացումները մատուցել ու իր ցանկությունները ներկայացնել այնպես, որ դրանք ենթագիտակցորեն դառնան նաև բանակցող մյուս կողմերի ցանկությունը: Բացի այդ, բանակցություններում յուրաքանչյուր կողմին հետաքրքրում է, թե ինչ է տալու հնարավոր համագործակցության պարագայում մյուս կողմը, ինչ դիվիդենտներ է ստանալու ու ինչպիսի արդյունքներ է արձանագրելու ապագայում: Իսկ, երբ շատերը փորձում են տասնյակ տարիների անցյալը հրամցնել որպես ապագայի արդյունքների հաղթաթուղթ, ապա ենթադրում եմ, որ մոլորվում են:

Այսօր Հրանտ Բագրատյանը մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ պարտաստվում է գլխավորել ընդդիմադիր դաշինքը ու իրեն տեսնում է առաջատարի դերում: Փառք ու պատիվ պարոն Բագրատյանի լավատեսությանը: Բայց այստեղ հարց է ծագում, բացի պարոն Բագրատյանից, արդյո՞ք ընդդիմադիր դեռևս գոյություն չունեցող դաշինքը տեսնում է նրան առաջնորդի դերում: Ինքս հարգում եմ նրա անցյալը, նրա ավանդը մեր պետականաշինության ու տնտեսության կայացման գործում: Բայց ցավոք, հաճախ մոռանում են, որ 20 տարիների ընթացքում փոխվում են մարդիկ, փոխվում են ընկալումներն ու պատկերացումները, փոխվում են չափանիշները: Ասեմ ավելին, գուցե շատերը դա չգիտեն, բայց մարդիկ մի շատ ցավալի հատկություն ունեն, դա մեծանալու հատկությունն է ու նախկին 20-ամյա պատանին, տարիներ հետո փաստում է, որ ինքն արդեն 40 տարեկան է և այլևս նախկին երիտասարդը չէ, որը կուրորեն երկրպագում էր ժամանակի հրամցրած կուռքերին:

Ասածս այն է, որ եթե պարոն Բագրատյանն իրեն պատկերացնում է ընդդիմության առաջնորդի դերում, դա նշանակու՞մ է, որ բոլորն են դա պատկերացնում, թե՞ ով զուրկ է նման երևակայությունից, նա ընդդիմություն չէ:

Բայց սա հարցի միայն մեկ կողմն է: Երբ դեռ գոյություն չունի ընդդիմադիր որևէ դաշինք, երբ դեռ ամեն ինչ գտնվում է բանակցային փուլում ու դու քեզ հռչակում ես առաջնորդ, դա արդեն վերջնագիր է: Դա նշանակում է, որ քո ամբիցիաները բացառապես առաջնորդական են: Դա նշանակում է, որ ցանկացած արդյունք կապում ես միայն քո անձի հետ: Իհարկե, մարդը կարող է տանը, իր սեփական անկյունում պաշտել յուր անձը, բայց հրապարակավ հայտարարելն այդ մասին բանակցությունների փուլում, ըստ էության, բանակցության տապալում է: Դա դիվանագիտական նոնսենս է ու բանակցային փակուղի:

Իհարկե, նման հայտարարությունը դեռ բանակցային վերջնական ավարտ չէ: Հնարավոր է փոքր ուժեր հավաքել շուրջդ, եթե իհարկե ինքդ քաղաքական մեծ ուժ ես ներկայացնում քեզանից, սակայն այդքանից հետո ակնկալել ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա, արդեն դժվար է պատկերացնել: Պատճառն այն է, որ ընդդիմադիր դաշտում շատերն են իրենց պատկերացնում առաջնորդի դերում ու շատերն են պատրաստվում գլխավորել ընդդիմադիր դաշինքը: Նման ամբիցիոզ մոտեցումների արդյունքում, մենք բազմիցս ենք ականատես եղել տապալված բակացությունների ու չկայացած դաշինքների: Բացի այդ, ցավալի է, որ շատերի գիտակցության մեջ ամրացած է սեփական անձի անգերազանցելիությունն ու համառորեն այլոց կարծիքների հետ հաշվի չնստելու մոտեցումը:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Մայիսի 27-ը մեծ ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրն է Հայաստանը Չինաստանին կառաջարկի հայկական կարևոր ապրանքների նկատմամբ GSP համակարգ կիրառել Զինված ուժերի զինծառայողները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարեկարգման աշխատանքներին ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում Հայկական հանդուրժողականության գինը Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Կենսամեխանիկների ստեղծած «GoodWood»-ը. փայտե խաղալիքներ` արտադրված Հայաստանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանը ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման մեծ ներուժ ունի Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Մայրաքաղաքում սանմաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Իրաքի զինվորականները գրոհել են Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչների վերջին թաքստոցները «Եթե հանցագործություն է եղել, ապա այն կատարած անձը պետք է պատժվի».ՊԵԿ նախագահ Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին ՀՀ մարզերում շուրջ 146 հազար քաղաքացի է մասնակցել համապետական շաբաթօրյակին «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Բարսելոնա «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատեց այս տարվա դրամահավաքի թեմաները «Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին նվիրված նամականիշ է թողարկվել ՌԴ-ում մեծ հետաքրքրությամբ և սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա Ռուս գործարարները լավ տեղեկացված չեն Սյունիքի ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին Շաբաթօրյակին աղբահավաքաման աշխատանքներ են իրականացվել Աբովյան պուրակում Անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել Արցախի գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձեւավորումը Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը 23 հազար պոտենցիալ ահաբեկիչների ցուցակ է կազմել Մարտին Սարգսյանը կարևորում է ԵԱՏՄ շուկաներ արտահանվող ապրանքների ապահովագրությունը ՊԵԿ համակարգում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ Աֆղանստանում պայթյունի հետևանքով 18 մարդ զոհվել է Նավթի գները աճել են «Վերջին զանգի» օրը վթարի կամ վրաերթի ոչ մի դեպք չի արձանագրվել. ՀՀ ոստիկանություն Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը Հայաստանն ու USAID-ն կխորացնեն համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում Արա Բաբլոյանը մասնակցել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan