Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական կապերի սերտացմանն առնչվող հարցեր

Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննա րկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համանուն հանձնաժողովների համատեղ նիստերի արդյունավետ աշխատանքը: Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է 2017 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովի նախապատրաստման ընթացքում հայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների եւ կառավարությունների միջեւ շփումները: Հանդիպմանը շոշափվել են առեւտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ մշակութային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր: Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է ԱՊՀ, ԵԱՏՄ, եւ ՀԱՊԿ հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային համագործակցության, կառուցողական երկխոսության եւ սերտ շփումների կարեւորությունը: Զրույցի ընթացքում շոշափվել է Կանանց Եվրասիական համաժողովի թեմաները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալ յանն առաջարկել է ուշադրություն դարձնել նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց համաժողովի ընթացքում հնչեցված կառուցողական գաղափարների իրականացմանը: ,Հաշվի առնելով այդ ամենը, պետք է նախապատրաստվել 2018 թվականին տեղի ունենալիք երկրորդ համաժողովի անցկացմանը»,- ի պատասխան նշել է Վալենտինա Մատվիենկոն:

Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին` ՀՀԿ կանանց համաժողովին ուղղված ուղերձի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը եւ ԴԽ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ, Միջխորհրդարանական միության նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում