Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամը

Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կուսակցության անդամներից մեկի խոսքերով՝ իշխանությունները շարունակում են ճնշումները ընդդիմադիր ուժի նկատմամբ, եւ դատարանը կուսակցության ներկայացուցչի նկատմամբ ապօրինաբար սահմանել է 30 օրվա ազտազրկում:

Կուսակցության ներկայացուցիչները տեղյակ չեն ձերբակալության պատճառների մասին:

Մեղադրելով «Ժողովրդական ճակատ»-ին եւ այլ ընդդիմադիր կուսակցություններին չկատարած մեղքերի մեջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ուշադրությունը շեղել այն դժբախտություններից, որոնք իշխող ռեժիմը բերել է ժողովրդին:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն’ ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում