Ադրբեջանից փորձել են ապօրինի կերպով ադամանդ տեղափոխել Վրաստան

 Ադրբեջանի 2 քաղաքացիներ փորձել են ապօրինի ճանապարհով Ադրբեջանից ադամանդ տեղափոխել Վրաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը:

Մաքսանենգները ադրբեջանա-վրացական սահմանային անցակետով փորձել են անցկացնել 557 միավոր չհայտարարագրված ադամանդ:

Երկու մաքսանենգները ձերբակալվել են հատուկ ծառայությունների կողմից, նրանց սպառնում է 8-ից 11 տարվա ազատազրկում:

Դեպքի վերաբերյալ ընթանում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում