Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, նախագահը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել դատախազության մի խումբ աշխատակիցների:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է դատախազության դերը մեր երկրի կյանքում՝ նշելով, որ դա կարեւոր ծառայություն է, որը պահանջում է բարձր մասնագիտական, մարդկային ու բարոյական հատկանիշներ, լուրջ պատրաստվածություն, արհեստավարժություն, անձնվիրություն եւ պատասխանատվություն ծառայողական պարտականությունների իրականացման հանդեպ: «Համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ կերպով լուծելու համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում