Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ

Համաշխարհային նավթային շուկայում ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել, այս անգամ ադրբեջանական Azeri LT CIF տիպի նավթի գինը անկում է ապրել 1,25 դոլարով կամ 2,49 տոկոսով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Azeri LT CIF նավթի ներկայիս արժեքը կազմում է 48,92 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում