ՀՀ տնտեսական քաղաքականությանը պետք են «շոկային» և ոչ ստանդարտ լուծումներ

Քաղաքական վերնաշենքի կարևորագույն բաղկացուցիչ մաս է, տվյալ հասարակության մեջ տիրապետող տնտեսակարգի արտահայտությունը: Նրա հիմնական ոլորտն են կազմում դասակարգերի, ազգերի միջև եղած հարաբերությունները, պետական իշխանության իրականացումը: Քաղաքականության մեջ իրենց համակենտրոնացած արտահայտությունն են գտնում հասարակական դասակարգերի շահերը: Պատճառական կախման մեջ գտնվելով տնտեսությունից՝ քաղաքականությունն իր հերթին վիթխարի ներգործություն է ունենում նրա վրա:

Կայացած պետություններում քաղաքականության առանցքում տնտեսական խնդիրներն են, որոնք կազմում են քաղաքական պրոցեսների շարժիչը, այն պատճառով, որ ընտրողներն ապրում են տնտեսությամբ և ըստ էության ցանկացած հարց, այդ թվում առաջնային, կախված է երկրի տնտեսական վիճակից: Ժամանակակից աշխարհում տնտեսությունն է հասարակության զարգացման լոկոմոտիվը, որի շուրջ կառուցվում է քաղաքականությունը:

ՀՀ տնտեսությունը գերլարված վիճակում է: Հայաստանը ներգրավված արտաքին պարտքը կազմում է 5.8 մլդ դոլար: Արտերկրից` գլխավորապես ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են 21 տոկոսով, նվազել են նաև արտաքին ներդրումները:

Հայաստանում իրականացվող ներդրումների աճի ապահովումը կլուծի մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, շուկայական տնտեսությանը հատուկ նոու-հաուների ներգրավումը, նոր շուկաների բացահայտումը, նրանց հասանելիությունը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները և այլն:

Նպատակ ունենալով ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացման` ՀՀ-ն հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն: ՀՀ-ում ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է` 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթները:

Այս իրավիճակում ՀՀ տնտեսական քաղաքականությանը պետք են «շոկային» և ոչ ստանդարտ լուծումներ, որը թույլ կտա տնտեսական քաղաքականության վեկտորը ուղղել տնտեսության այն թիրախային ոլորտները, որոնք կարճ ժամանակահատվածի կտրվածքով կապահովվեն առավելագույն արդյունքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում