Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 101 պատգամավոր:

Նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց: Արտահերթ նստաշրջանի ընթացքում պատգամավորները կքննարկեն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը, «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում