Ջոն Քերին փորձում է Սիրիայի հարցով համաձայնության գալ Ռուսաստանի հետ

Հեռացող պետքարտուղար Ջոն Քերրին, ամեն կերպ փորձում է Սիրիայի հարցով համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մինչև Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնը զբաղեցնելու արարողության ավարտը:

Քերրին, այժմ ամեն ջանքով ամրապնդում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հալեպի պաշարումից հետո պայմանագիր ստորագրելու համար: Ինչպես հայտնում է Washington Post-ը, ամերիկացի պետքարտուղարը շաբաթը երկու անգամ հեռախոսային խոսակցություն է ունենում իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև, նրանք` դեռևս Պերուում, այս խնդրով առանձնազրույց ունեցել էին:

Քերրին մտավախություն ունի, որ Թրամփի 2017 թվականի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո, ԱՄՆ-ն կընդունի բոլորովին այլ դիրքորոշում, նույնիսկ հավանական է, որ նա կաջակցի Բաշար Ասադին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում