«Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը կտրած-ծակած վերքերով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը Երևանի կենտրոնում՝ փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո , շաբաթ օրը լուսադեմին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` կտրած-ծակած վերքերով:

Այս մասին Tert.am –ին հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարապետյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Գևորգ Սարգսյանը դանակահարվա՞ծ է տեղափոխվել ԲԿ, վերջինս նշեց. «Չեմ կարող ասել, դա պետք է որոշեն իրավապահ մարմինները, որոնց տեղյակ ենք պահել»:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչը փոխանցեց, որ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է, նա վիրահատվել է:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ևս Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին, Գևորգ Սարգսյանը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում