Ադրբեջանում դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

Ադրբեջանում` կապված նավթի գների շարունակական անկման հետ անկում է ապրում նաեւ ազգային արժույթը` մանաթը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական գործակալությունը:

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7246 մանաթ:

Նոյեմբերի 28-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,7196 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով, եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը հոկտեմբեր ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Azeri LT CIF նավթի ներկայիս արժեքը կազմում է 48,92 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում