Կոլումբիայում կործանվել է բրազիլացի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը

Բոլիվիայից Կոլումբիա թռչող ինքնաթիռը, որում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է: Ինքնաթիռում եղել են նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի անդամներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական Telegraph-ը:

Կոլումբիայի Ժոզե Մարիա Կորդովա օդանավակայանի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը հաստատել է ինքնաթիռի կործանման լուրը` հայտնելով, որ «կարծես կան փրկվածներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում