Հայտնվել են Կոլումբիայում կործանված ինքնաթիռի առաջին լուսանկարները

Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում առաջին լուսանկարներն է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրանցում երեւում են օդանավի բեկորները, ինչպես նաեւ մարզական հանդերձանքը՝ «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի խորհրդանշանով, որի խաղացողներն ու անձնակազմը մեկնել էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավամերիկյան գավաթի եզրափակիչի առաջին մրցախաղին:

Univision հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինը անդամներ: Նշվում է, որ աղետյալներից վեցը փրկվել են եւ տեղափոխվել Ռիոնեգրո քաղաքի հիվանդանոցներ:

Ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 29-ի առավոտյան) Ռիոնեգրոյի մերձակայքում: Նշվում է, որ աղետի պատճառը եղել է վառելիքի անբավարարությունը: Օդանավի հրամանատարն այդ մասին հայտնել էր Մեդելյինի օդանավակայանի դիսպետչերներին: Ինքնաթիռին հանձնարարվել էր վայրԷջք կատարել, բայց նշանակման վայր հասնել չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում