ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները շարունակում են քննարկել «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է պատգամավորների հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 106 պատգամավոր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները կշարունակեն քննարկել «Կուսակցությունների մասին»-ի նիստում ՀՀ օրենքի նախագիծը: Նոյեմբերի 28-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:

Այնուհետև քվեարկության կդրվեն նոյեմբերի 28-ի նիստում քննարկված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է էականորեն ընդլայնել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները:

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով, ինչի արդյունքում երկիրն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի: Այդ պարագայում կուսակցությունների դերի բարձրացմանը միտված քայլերի անհրաժեշտություն է առաջացել, և առաջարկվող օրենքի նախագծով սահմանվել են մի շարք կարևոր դրույթներ, որոնք նպաստելու են կուսակցությունների կայացմանը և զարգացմանը, քաղաքական դաշտում դրանց դերի բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում