Նոր մանրամասներ շուրջ 6 ամիս Բաքվի բանտում պահվող Ռուսաստանի հայ քաղաքացու ազատազրկումից

Շուրջ 6 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ հայ քաղաքացին` Մարատ Ուելդանով-Գալուստյանը, առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ձերբակալվածի քույրը: Նա, մասնավորապես, նշեց, որ եղբորը զանգելու հնարավորություն են տվել, եւ նա ասել է, որ փաստաբանը արդեն մոտ երկու ամիս է` չի այցելել իրեն, քանի որ սպասո? ?մ է Ռուսաստանի դեսպանության քայլերին:

«Իսկ փաստաբանը մեր ամեն զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ նա այցելում է եղբորս: Նա ասում է, որ Մարատն այնտեղ իրեն լավ է զգում եւ չի կարոտում հարազատներին այնպես, ինչպես սկզբնական շրջանում: Իսկ ինչպես կարող է մարդը վարժվել բանտային պայմաններին, եթե երբեք նման իրավիճակում չի հայտնվել: Բոլորը ստում են: Մարատն ինձ ասել է, որ չգիտի՝ ինչ անել, նա առաջին անգամ է այդ իրավիճակում: Նա չգիտի Ադրբեջանի օրենքները եւ իր իրավունքները որպես ՌԴ քաղաքացի: Նրան բոլորը լքել են: Մարատն ինձ նաեւ տեղեկացրել է, որ դեսպանատան աշխատակիցներն իրենց միակ այ ցելության ժամանակ նրան չէին փոխանցել իմ նամակը: Մարատը նաեւ ասաց, որ կարիք չկա այլեւս ուղարկելու ինչ-որ իրեր, քանի որ նրան դուրս չեն տանում, այսինքն՝ ստացվում է, որ եղբայրս կես տարի է առանց մաքուր օդի է մնացել: Ես արդեն իրոք չգիտեմ՝ ինչ անել: Արդեն կես տարի է ադրբեջանական կողմը չի կարողանում ներկայացնել եղբորս մեղքը հաստատող ապացույցներ»,-ասաց նա:

Ձերբակալվածի քույրը բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, սակայն դեռեւս որեւէ պատասխան չի ստացել այն հարցին, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտգործնախարարությունից, արձագանքելով «Արմենպրես»-ի նամակին, տեղեկացրել էին, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ ասուլիսի ընթացքում ՌԴ արգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրներ ի համատեքտում:

Rusarminfo.ru կայքում հրապարակվել էր Ուելդանով-Գալուստյանի գործընկերոջ, ՌԴ քաղաքացի Ելենա Մակարենկոյի փաստաբանական հարցման վերծանումը, ով Ուելդանովի հետ քննչական մեկուսարանում է անցկացրել 15 օր, ապա ազատ արձակվել:

«3 օրից հարցաքննության ժամանակ քննիչը (նրանք, իմիջիայլոց, չներկայացան, բայց հետո ես իմացա, որ նրան Մուրատ են կոչում) ինձ հայտնեց, որ մենք (Մակարենկոն եւ Ուելդանովը) կասկածվում ենք Հայաստանի օգտին լրտեսության մեջ, որովհետեւ իմ ընկեր Մարատ Ուելդանովը հայ է, իսկ մենք նրա գործակիցներն ենք եւ ռուսների համար չենք կարող աշխատել. չէ որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են չլրտեսել իրար: Եվ որ նա եւ ուրիշները եւս ձերբակալված են եւ խոստովանական ցուցմունքներ են տալիս: Ես սկսեցի ապացուցել, որ դա սխալ է, զառանցանք եւ այլն: Քննիչը դրան ի պատասխա? ? ինձ հայտնեց, որ այժմ ես պետք է իմ ճակատագրի մասին մտածեմ, ոչ թե Մարատի, որովհետեւ «այդ կեղտոտ հայի առումով» ամեն ինչ պարզ է, իսկ ինձ 15 տարվա ազատազրկում է սպառնում, կամ էլ` որքան դատարանը կորոշի, իսկ դատն աշնանը կլինի` հոկտեմբերին, այդ պատճառով պետք է կարողանալ ապրել մինչեւ այդ ժամկետը», – հարցաքննությունից մեջբերել էր կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում