Կոլումբիական ավիաաղետից առնվազն 13 մարդ է փրկվել

Առնվազն 13 մարդ Է փրկվել Կոլումբիայում BAe 146-200 ինքնաթիռի աղետից հետո: Այդ մասին Twitter-ում հայտնել Է 360 Radio Colombia ռադիոկայանը:

Սկզբում տեղեկատվություն Էր հայտնվել, որ վթարի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր մարդիկ, այնուհետեւ տեղեկացվել Էր տասը փրկվածների, իսկ հետո՝ վեց փրկվածների մասին:

Նախնական տվյալներով՝ փրկվածների թվում են՝ «Շապեկոենսե» բրազիլական ակումբի ֆուտբոլիստներ՝ պաշտպան Ալան Ռուշելը եւ դարպասապահ Դանիլո Պադիլյան: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց: Այդ մասին Twitter-ում հայտնել Է RCN ռադիոն:

Ավիաաղետը տեղի Է ունեցել նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 29-ի առավոտյան) օդանավում վառելիքի անբավարարության պատճառով: Օդանավում եղել Է 81 մարդ, այդ թվում՝ անձնակազմի ինն անդամներ, «Շապեկուենսե»-ի ֆուտբոլիստներ ու ակումբի անձնակազմի անդամներ, ինչպես նաեւ ակումբին առընթեր հավատարմագրված լրագրողներ:

Մարզիկներն ուղեւորվել Էին կոլումբիական Մեդելյին՝ մասնակցելու տեղի «Ատլետիկո նասիոնալ» թիմի հետ Հարավկորեական գավաթի առաջին եզրափակիչ մրցախաղին: Հաղորդվում Է, որ Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հետաձգել Է մրցախաղը, ինչպես նաեւ մինչեւ հատուկ կարգադրություն կասեցրել Է իր հովանուն ներքո միջազգային բոլոր մրցումների անցկացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում