Ադրբեջանում գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են

Ադրբեջանի կառավարությանն առընթեր սակագնային հանձնաժողովը վերանայել է էներգակիրների գները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, որոշումը պայմանավորված է կոմունալ ծառայությունների վճարի «դիֆերենցված համակարգի» նե րդրմամբ:

Բնական գազի այն սպառողների համար, ովքեր տարեկան սպառում են առավելագույնը 1500 խորանարդ մետր, գազի սակագինը կմնա 0.1 մանաթ (0.57 ԱՄՆ դոլար) մեկ խորանարդ մետրի դիմաց: Տարեկան 1500 խմ-ն գերազանցող սպառողների համար 1 խմ-ն կարժենա 0.2 մանաթ:

Էլեկտրակայանների, քիմիական, մետալուրգիական արտադրության ձեռնարկությունների համար 1000 խմ գազի գինը 80-ից ավելացվել է 120 մանաթի (68 ԱՄՆ դոլար): «Ոչ բնակչության» կատեգորիայի մյուս սպառողների համար 1000 խմ գազի արժեքը 100-ից դարձել է 200 մանաթ (114,6 ԱՄՆ դոլար): Նոր սակագներն ուժի մեջ են մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից:

Բացի այդ, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի մեծածախ գինը 0,043 մանաթից դարձել է 0,057 մանաթ (32,6 ԱՄՆ դոլար) :

Ենթադրվում է, որ էներգակիրների գների ավելացումը բացասաբար կանդրադառնա երկրի բնակչության մեծ մասի վրա և պատճառ կդառնա այլ ապրանքների թանկացման համար:

Էլեկտրաէներգիայի գները 2016 թվականին ավելացվել են արդեն երկրորդ անգամ: Հուլիսի 15-ից սակագներն ավելացվել են 16 տոկոսով:

Նախքան այդ` մայիսի 16-ից ավելացվել էր խմելու ջրի և կոյուղու սակագնային արժեքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում