AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ մշակույթի նախարարը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է նախարարության նոր նախաձեռնությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 29-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:

Արմեն Ամիրյանը Հանրապետության Նախագահի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախարարը փոխանցել է նաև ՀՀ Նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի:

Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երևանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում:

Հանրապետության Նախագահը ողջունել է գաղափարը, ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում:

Լրահոս
Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են Հայ-թուրքական արձանագրությունների մասին Նալբանդյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և եվրոպական գործընկերների հարաբերությունների օրակարգում է Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից. Ռոզարիա Պուգլիսի ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահող երկրների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար Էներգետիկայի ոլորտի բարեփոխումներով հնարավոր կլինի օգոստոսին կուտակել էներգիա, դեկտեմբերին` սպառել Այս օրերին երկնքում Գեմինիդների ասուպային հոսք կդիտվի ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին Խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն Սեյրան Սարոյանի համար Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Հայաստան կայցելելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Հայկական ապրանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուսական շուկայում. Բաբկո Արցախի խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստը Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2018-2020 ներդրումային ծրագրին ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը Ականապայթյունային վնասվածք ստացած Արթուր Դանիելյանի վիճակը միջին ծանրության է, դրական միտումներով Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3- րդ գլոբալ ֆորումը Հայաստանը 2018 թ. գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյանը նշել է Հունաստանում Ստամբուլում ԻՀԿ գագաթնաժողովից առաջ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan