Կոլումբիայում ինքնաթիռի աղետի հետեւանքով 75 մարդ է զոհվել, փրկվել են վեցը

 Առնվազն 75 մարդ է զոհվել Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով, փրկվել են միայն վեցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում հայտնել է 360 Radio Colombia ռադիոկայանը՝ հղում անելով Մեդելյին կոլումբիական քաղաքի ոստիկանության ներկայացուցիչներին:

Իրավակարգի պահապանների ղեկավարի հայտարարության համաձայն՝ աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքները կասեցված են այն բանի կապակցությամբ, որ դրանց անցկացման շրջանում փրկվածներ այլեւս չեն մնացել:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ փրկարարները հարկադրված էին որոնումները դադարեցնել սաստիկ անձրեւի պատճառով: Իր հերթին «Ֆրանսպրես» գործակալությունը հայտնել է, որ զոհվածներից 25-ի մարմինները նույնականացված են, նշելով, որ փրկվել են հինգ հոգի:

Lamia բոլիվիական ավիափոխադրողի կործանված ինքնաթիռում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինն անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում