Հայաստանում միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսերը կազմում են 148 հազար ՀՀ դրամ

Հայաստանում մեկ տնային տնտեսության հաշվով միջին ամսական անվանական սպառողական ծախսերը կազմում են շուրջ 148 հազար 616 ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի արդյունքներով հայաստանյան ընտանիքների ամսական անվանական սպառողական ծախսերի շուրջ մեկ երրորդը՝ 51,19 հազար ՀՀ դրամը, կազմել է գնված սննդամթերքը, 50.05 հազար ՀՀ դրամը՝ ծառայությունները, 27,99 հազար ՀՀ դրամը՝ ոչ պարենային ապրանքները, 11,77 հազար ՀՀ դրամը՝ չգնված սննդամթերքը (օրինակ՝ սեփական այգու բարիքը), 4900 ՀՀ դրամը՝ ծխախոտը, 1874 հազար ՀՀ դրամը՝ հանրային սնունդը, իսկ 823 ՀՀ դրամը՝ ալկոհոլային խմիչքը:

Միևնույն ժամանակ, միջին ամսական անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 42 հազար 867 ՀՀ դրամ: 2015 թվականին, 2014 թվականի համեմատ, ցուցանիշն աճել է 5.1%-ով: Ծախսերի մեջ առավելապես ավելացել են ծառայությունների (10.7%-ով), ոչ պարենային ապրանքների (8.5%-ով) մասնաբաժինները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում