Փրկարարներն Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցից տարհանել են 91 աշակերտի և 20 ուսուցիչի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ):

Փրկարարները տարհանել են 91 աշակերտի և 20 ուսուցիչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել՝ 11.00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում