Կոլումբիայի Սենատը հավանություն տվեց FARC-ի հետ հաշտության նոր պայմանագրին

Կոլումբիայի Սենատը (վերին պալատը) նոյեմբերի 29-ին միաձայն հավանություն է տվել Կոլումբիայի կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (FARC) ապստամբական խմբավորման միջեւ կնքված հաշտության նոր պայմանագրին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սենատը նիստում հավանություն տվեց FARC-ի հետ հաշտության նոր համաձայնագրի օրինականացման առաջարկությանը: Դրա օգտին տրվեց 75 ձայն, դեմ՝ ոչ մեկը»,– ասված է Twitter-ում խորհրդարանի վերին պալատի պաշտոնական Էջում: Այժմ փաստաթղթին քվեարկություն է սպասում Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատում):

Նոյեմբերի 24-ին Կորումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ FARC-ի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Բոգոտայում ստորագրել են կեսդարյա զինված հակամարտության դադարեցման նոր համաձայնագիր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առաջին պայմանագիրը մերժվեց հոկտեմբերի 2-ին կայացած հանրաքվի արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում