Թրամփը պաշտոնապես հայտարարել է Էլեյն Չաոյին տրանսպորտի նախարար նշանակելու մասին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 29-ին հայտարարել է Էլեյն Չաոյին տրանսպորտի նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է անցումային հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Չաոն աշխատանքի նախարար է եղել Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմում, Սենատում մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելի կինն է:

Չաոն ասիական ծագմամբ առաջին կինն է, որը նախարար է դարձել ԱՄՆ-ում: Ծնվել է Թայվանում՝ մայրցամաքային Չինաստանից փախստականների ընտանիքում, ԱՄՆ-ում ապրում է ութ տարեկանից: Նախքան քաղաքական գործունեությունն սկսելն աշխատել է Citicorp-ում եւ Bank of America-ում: 1980-ական թվականների երկրորդ կեսից տարբեր պաշտոններ է զբաղեցրել հանրապետական նախագահների վարչակազմում:

ԱՄՆ-ի նոր վարչակազմն աշխատանքի ձեռնամուխ կլինի հունվարի 20-ին Թրամփի պաշտոնակալությունից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում