Կրեմլում սպասելու են Թուրքիայի պարզաբանումներին Սիրիայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունից հետո

Կրեմլում պարզաբանումների են սպասում Թուրքիայի իշխանություններից այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ, թե Սիրիայում թուրքական ռազմական գործողության նպատակը դրա նախագահ Բաշար Ասադի տապալումն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հայտարարությունն իրոք նորություն դարձավ, դա շատ լուրջ հայտարարություն է, որն ընդհանուր առմամբ չի ներդաշնակում նախորդների հետ, եւ հայտարարություն, որը չի ներդաշնակում իրադրության՝ մեր ըմբռնման հետ»,– լրագրողներին ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեք, անշուշտ, հուսով ենք, որ մոտ ժամանակներս այդ մասին ինչ-որ պարզաբանումներ կստացվեն մեր թուրք գործընկերներից»,– ասել է Պեսկովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում