Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդմամբ` երկրաշարժի ուժգնությունը եղել է 4,3 մագնիտուդ:

Ադրբեջանում երկրաշարժ էր գրանցվել նաեւ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Նեֆտճալայի շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում