Ադրբեջանում շուրջ 3500 բժիշկներ գործազուրկ կմնան

Ադրբեջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացի մեջ ընդգրկված են նաեւ պետական հիվանդանոցները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակների հաղորդմամբ` այս սեփականաշնորհումների արդյունքում շուրջ 3500 բժիշկներ կդառնան գործազուրկ:

Նավթի էժանացման եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանը հայտնվել է խորը ճգնաժամին իրավիճակում, բյուջեի ծախսերը նվազեցնելու նպատակով լուծարվում եւ մասնավորեցվում են մեծ թվով պետական հիմնարկներ եւ հաստատություններ:

Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով համատարած կերպով երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու լայնածավալ գործընթացը սկսել է դեռ տարեսկզբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում