Brent մակնիշի նավթի արժեքն աճել է բարելի դիմաց մինչեւ 52,41 դոլար

Նավթի գները, որոնք նոյեմբերի 30-ին ինն ամսվա ընթացքում առավելագույն բարձրացում ցուցադրեցին Վիեննայում նավթ արդյունահանող երկրների հանդիպման արդյունքներով, դեկտեմբերի 1-ին շարունակում են աճել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով ժամը 09:25-ին Brent նավթի փետրվարի ապառնագրերի արժեքը բարձրացել է 0,57 դոլարով (1,1 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 52,41 դոլար: Միաժամանակ Նյու Յորքի ապրանքային սակարանի (NYMEX) Էլեկտրոնային սակարկություններում WTI նավթի հունվարի ապառնագրի գինն ավելացել է 0,46 դոլարով (0,93 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 49,9 դոլար:

Ինչպես տեղեկացվել է, նոյեմբերի 30-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով ՕՊԷՔ-ի երկրներն ութ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնության են հասել նավթի հանույթը կրճատել ընդհանուր առմամբ օրական 1,2 միլիոն բարելով: ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող նավթարդյունահանող մյուս երկրները միասին պետք է ապահովեն նավթի արտադրության նվազեցում օրական 600 հազար բարելով, դրանց թվում Ռուսաստանն՝ օրական 300 հազար բարելի սահմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում