Ռոզա Ծառուկյանը մասնակցել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին նվիրված ֆիլմի շնորհանդեսին (տեսանյութ)

«Մոսկվա» կինոթատրոնի սրահում աշխարհի բազում հանդիսատեսների սրտերը նվաճած «Հայաստանի փոքրիկ երգիչներն» են: Համախմբման առիթը ամռանը Շվեյցարիայի 16 քաղաքներում համերգային շրջագայության հիման վրա նկարահանված «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմն է: Երկար մտորումներից հետո այն «միս ու արյուն» է ստացել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ:

Ֆիլմի ստեղծման կապակցությամբ Ծառուկյան ընտանիքի և անձամբ Գագիկ Ծառուկյանի անունից ներկաներին շնորհավորել է Ռոզա Ծառուկյանը՝ նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է համագործակցել աշխարհահռչակ երգչախմբի հետ և կյանքի կոչել արդեն երկրորդ համատեղ նախագիծը: Նրա համոզմամբ, նորաստեղծ ֆիլմը հնարավորություն կընձեռի էլ ավելի լավ ճանաչել մեր տաղանդաշատ փոքրիկներին և որ ամենակարևորն է, աշխարհին ներկայացնելու մեր մշակույթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում