Financial Times-ին հայտնի է դարձել սիրիական ընդդիմության հետ ՌԴ-ի գաղտնի բանակցությունների մասին

Սիրիական ընդդիմության առաջնորդները Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում Հալեպում մարտերի դադարեցման շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Financial Times հրատարակությունը՝ վկայակոչելով ընդդիմության աղբյուրներ: Բանակցություններն ընթանում են Անկարայում, թերթին ասել են ընդդիմության չորս ներկայացուցիչներ:

«Ռուսական եւ թուրքական կողմերն այժմ բանակցում են առանց ԱՄՆ-ի: Նա (Վաշինգտոնը) ոչ մի կերպ ներառված չէ այդ բանակցություններում եւ նույնիսկ իրազեկ չէ, թե ինչ է տեղի ունենում Անկարայում»,– հրատարակությանը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Բանակցություններում առաջընթաց, ըստ երեւույթին, չի նկատվում, սակայն առանց ԱՄՆ-ի մասնակցության դրանց անցկացման փաստը վկայում է Մերձավոր Արեւելքում քաղաքական դինամիկայի փոփոխման մասին, որտեղ տարածաշրջանային խաղորդները, հավանաբար, ավելի շատ են տրամադրված Մոսկվայի հետ համաձայնությունների հասնելուն՝ շրջանցելով Վաշինգտոնին, գրել է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում