Թուրքիայում Սերգեյ Լավրովի խոսքերի սխալ թարգմանությունը սկանդալ է առաջացրել

Թուրքական Անթալիայում լրագրողների հետ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարի խոսքը սխալ է թարգմանվել` դառնալով թյուրիմացության ու սկանդալի պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խնդիրը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Թուրքական մամուլը գրում է, որ Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «թուրքական դիրքերի վրա հարձակումն իրականացրել է սիրիական բանակը»: Նախարարն ասել է ճիշտ հակառակը. ոչ Ռուսաստանը, ոչ Սիրիան թուրքական դիրքերին հարվածներ չեն հասցրել: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց ԶԼՄ-ների այդ սխալը մեկնաբանել են թուրքերենի յուրահատկություններով և թարգմանության դժվարություններով»,– հայտնել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում