Հայաստանից ԵԱՏՄ երկներ ջեմի, դոնդողի և մարմելադի արտահանումն աճել է

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջեմի, դոնդողի և մարմելադի արտահանման ծավալներն աճել են բնեղեն արտահայտությամբ 15.1 տոկոսով, իսկ արժեքային արտահայտությամբ` 26.6 տոկոսով։

Նշված ապրանքներն արտահանվել են Բելառուս, ՌԴ և Ղազախստան: Այդ թվում զգալի է ՌԴ արտահանման ծավալները: Հայաստանից Ռուսաստան ջեմ, դոնդող և մարմելադ է արտահանվել 862 տոննա` 1 մլն 75 հազար 333 ԱՄՆ դոլար արժողությամբ: Բնեղեն արտահայտությամբ աճը կազմել է 21.9 տոկոս, իսկ արժեքային արտահայտությամբ` 37.3 տոկոս:

Դեպի Բելառուս արտահանման ծավալը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 34 տոննա, ընդհանուր առմամբ 43 հազար 812 ԱՄՆ դոլարի: 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն բնեղեն արտահայտությամբ նվազել է 51.8 տոկոսով, իսկ արժեքային արտահայտությամբ` 56.3 տոկոսով:

Ղազախստան է արտահանվել 1 տոննա ջեմ, դոնդող և մարմելադ` 2 հազար 838 ԱՄՆ դոլար արժողությամբ: Բնեղեն արտահայտությամբ աճը կազմել է 42 տոկոս, իսկ արժեքային արտահայտությամբ` 3.4 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում