AM | RU | EN
USD
EUR
RUB

Սարյանի անվան լարային քառյակը պատանիներին ներկայացրել է ուսուցողական երաժշտական ծրագիր

Սարյանի անվան լարային քառյակը դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկայացրել է ուսուցողական երաժշտական համերգային ծրագիր պատանիների համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր պատանի հանդիսատեսով։ Սարյանի անվան լարային քառյակը ներկայացնում է ր ուսուցողական երաժշտական համերգային ծրագիր պատանիների համար։ Սարյանի անվան քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է, այն հանդես է գալիս Էրիկ Մանուկյան (1-ին ջութակ), Անի Ադիկյան (2-րդ ջութակ), ալտահար Ելենա Հայրապետյան և թավջութակահար Էլյա Բալասանյան կազմով:

Քառյակը Երևանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներին ներկայացրել է Սարյանի, Կոմիտասի, Հայդնի ստեղծագործություններից, հայտնի մուլտֆիլմերի («Պույ-Պույ մկնիկ», «Չիպոլինո») երաժշտություն։ Երաժիշտները երեխաներին հանրամատչելի ձևով պատմել են նաև ստեղծագործությունների, դրանց հեղինակների, իրենց երաժշտական գործիքների մասին։

Ջութակահար Էրիկ Մանուկյանը նկատել է, որ ներկայացված շատ ստեղծագործություններ լարային քառյակի կազմով կատարվել են առաջին անգամ։

Ջութակահար Անի Ադիկյանն ընդգծել է, որ իրենց նպատակն է երեխաներին բարձրարժեք արվեստի հետ շփվելու հնարավորություն տալ։ Եվ դա իրենք անում են ինտերակտիվ համերգի ձևաչափով, որպեսզի ավելի հետաքրքիր լինի երեխաների համար։

Պատանիների համար նախատեսված համերգը կայացել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը նշում է, որ իրենց գլխավոր նպատակն է տարածել դասական երաժշտությունը, հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնել այն։ Նրա տեղեկացմամբ՝ փառատոնը ներառում է տարբեր ծրագրեր՝ բոլոր տարիքային խմբերի երաժշտասեր հասարակության համար։ Սարգիս Բալբաբյանն ընդգծել է, որ խաչատրյանական փառատոնի շրջանակներում երեխաների համար երաժշտական ծրագրերն ավանդական են դարձել։ Նախորդ տարի նույնպես հանդես են եկել նման նախաձեռնությամբ։

Նշենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ»։

loading...
Լրահոս
Ադրբեջանը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. Շարմազանով Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի թարգմանիչը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների հոսքն ընկել է երկամյա նվազագույն մակարդակ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներ բիզնես ծրագրեր են ներկայացրել կառավարությանը Կապանում արտադրվելիք կղմինդրը առավել մրցունակ կլինի շինանյութի շուկայում Ադրբեջանում լրագրողների ճնշումները շարունակվում են. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն Համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորումը կմեկնարկի առաջիկա ամսվա ընթացքում Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ Վետերանների միավորում Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Վիգեն Սարգսյանը հանդիպեց Պետական բժշկական համալսարանի ուսանողների եւ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակցությանը վերաբերող յուրաքանչյուր դեպք անհատական հիմքով է ուսումնասիրվում Հայաստանում Վրաստանի գործարարների համար կկազմակերպվի «բաց օր» Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են, եվրոն ու ֆունտը` արժևորվել Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Human rights watch»-ի ներկայացուցիչներին Համաժողովում ներկայացվել են ԵՄ ֆինանսական աջակցության արժանացած երեք նախաձեռնությունները Առաջիկայում կայանալու է զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը «Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը». Huffingtonpost Վիգեն Սարգսյանը տեսնում է պաշտպանության նախարարի գործառույթները և նախընտրական քարոզարշավը համատեղելու հնարավորություն Զինադադարի ցանկացած խախտում որեւէ կերպ չի կարող արդարացվել. Վիգեն Սարգսյան Կընդլայնվեն իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հանցակազմի գործողության շրջանակները Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մասը չի եղել. Իտալիայում ՀՀ դեսպան Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր Ավստրիան ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Սեբաստիան Կուրց Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական ՀՀ Նախագահին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին է զեկուցել նախարար Դավիթ Լոքյանը Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը. Կվիրիկաշվիլի Բրիտանիայի վարչապետը հանդես Է եկել Սիրիայում առանց Ասադի քաղաքական անցման օգտին Պաշտպանության նախարարը բացառում է բանակում քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում Երեւանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն Ոստիկանությանը պարզաբանում է ներկայացրել ՀՀ բնակչության, ընտրողների և արտագաղթածների թվի վերաբերյալ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանի պատվիրակությունը Վրաստան է ժամանել որոշակի գաղափարներով. Կարեն Կարապետյան Իրաքի կառավարական ուժերը վերադարձրել են հսկողությունը Մոսուլի օդանավակայանի նկատմամբ. Sky Ադրբեջանը հերթական սադրանքին է նախապատրաստվում. Սենոր Հասրաթյանը՝ ադրբեջանական ապատեղեկատվության մասին Հայաստանն արդյունավետորեն է պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են ԿԳՆ-ն հայտարարել է մրցույթ օտարերկրյա բուհերում սովորելու համար ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Թրամփի կողմից Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդների հնարավոր վերանայման մասին Հայաստանի տարածքում մեկ շաբաթում գրանցվել է երկու երկրաշարժ ԵԽ զեկուցողը Թուրքիայում իրադրությունն աստիճանաբար վատթարացող է գնահատել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan