Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ԻՊ-ին

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական օդուժը «Եփրատի վահան» գործողության շրջանակում ԻՊ դեմ հարվածներ է հասցրել Բզագահ և Սուլֆանիյահ շրջաններում` ոչնչացնելով խմբավորմանը պատկանող 3 շենք և երկու զինված մեքենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում