ԻՊ-ն փոխում է մարտավարությունը եւ սպառնալիք է մնում Եվրոպայի համար. Եվրոպոլ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Մերձավոր Արեւելքում կորցնում Է դիրքերը, սակայն Եվրոպայում խմբավորումը փոխում Է մարտավարությունը եւ լուրջ սպառնալիք Է մնում բնակչության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Է վկայում Եվրոպայի ոստիկանական գործակալո ւթյան (Եվրոպոլի) հրապարակած զեկույցը:

«ԻՊ-ի տեսակետով՝ Բելգիայում եւ Ֆրանսիայում 2015 եւ 2016 թվականներին իրականացված ահաբեկչական գործողությունները հաջող էին եւ արդյունավետ,– նշված է փաստաթղթում:- Հաշվի առնելով այս փաստը եւ նկատի ունենալով, որ ահաբեկչական խմբավորումը նախկինի պես հնարավորություններ ունի հարվածներ հասցնելու համար, Եվրոպայում պահպանվում է մոտ ապագայում նոր գրոհների հավանականությունն ինչպես անհատների, այնպես էլ խմբերի կողմից»:

Ըստ որում ահաբեկչական գործողությունների վտանգ գոյություն ունի «ոչ միայն Բելգիայում եւ Ֆրանսիայում, այլեւ բոլոր մյուս երկրներում, որոնք մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին ԱՄՆ-ի կազմած կոալիցիայի շրջանակներում», իսկ բուն գրոհները կարող են կազմակերպված լինել այնպես, «որ վարկաբեկեն սիրիացի փախստականներին եւ Եվրոպայի երկրներին հարկադրեն փոխելու իրենց քաղաքականությունը նրանց նկատմամբ»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում