Հալեպ են ժամանել ՄԱԿ-ի գնահատիչ առաքելությունները

Հալեպի՝ զինյալներից ազատագրված թաղամասեր են ժամանել ՄԱԿ-ի գնահատիչ առաքելությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը:

Առաջին առաքելությունը, որի կազմում են ՄԱԿ-ի հումանիտար տարբեր գործակալությունների ներկայացուցիչները, այժմ գտնվում են Հալեպի արեւելյան շրջաններում, որոնք օրերս կառավարական զորքերն ազատել են զինյալներից: Մյուսն աշխատում է ազատագրված թաղամասերից տարահանված մարդկանց հետ՝ գնահատելով նրանց կարիքներն ու մշակե

Հետևեք մեզ նաև Telegram-ում