«Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ծառայողների կողմից փողերի լվացման գործի հետքերով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԱԾ-ում քննվող՝ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի խարդախության և առևտրային կազմակերպության աշխատակցի կողմից լիազորությունները չարաշահելու գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ քրեական գործում շրջանառվում է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ նախկին տնօրեն Արմեն Խանդկարյանի անունը։ Մեր տեղեկություններով՝ նրա դեմ բողոք ներկայացրած անձինք պնդում են, որ նա խարդախությամբ և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու Ճանապարհով, 2009թ. դրածո անձանց անուններով ձևակերպել է վարկային պայմանագիր 800.000 ԱՄՆ դոլարի, իսկ 2012թ. 60 մլն դրամի չափով, որի ընթացքում ձևական կնքված պայմանագրով հափշտակել է գրավադրված անշարժ գույքերը և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու նպատակով դրանք փոխանցել արտասահմանյան կազմակերպությունների հաշվեհամարներին ու տնօրինել դրանք:

Times.am-ը որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց կապվել «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի բաժին, սակայն բաժնի պետի հետ զրուցել չհաջողվեց, վերջինիս բացակայության պատճառով: 

Մենք հետամուտ կլինենք այս գործի ընթացքին և մանրամասները կտեղեկացնենք հասարակությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում