Պատերազմական իրավիճակում հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատարության հարցը որոշելու են նախագահները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ռուսական համատեղ զորամիավորման մասին համաձայնագրի վերաբերյալ: Տավուշի մարզում լրագրողների հետ հանդիպմանը Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ համաձայնագրով նոր զորամիավորում չի ստեղծվում: «Խոսքն այս դեպքում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի ստորաբաժանում ների մասին է, որին որոշակի իրավիճակներում միանալու է նաև հայկական զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ զորամիավորման հրամանատարը խաղաղ պայմաններում գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է, իսկ պատերազմական իրավիճակում երկու երկրների գերագույն-գլխավոր հրամանատարները միասին որոշելու են զորամիավորման հրամանատարության և կառավարման հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում