Թուրքիայում ձերբակալվել է ԱԶԿ-ական քաղաքապետ

Թուրքիայի Էրզիջանի նահանգային ոստիկանության կողմից ձերբակալվել է Իլիչի քաղաքապետ Մուհիլս Դողանը, ում լիազորությունները նախապես դադարեցվել էին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com լրատվականը:

Նախկին քաղաքապետը ձերբակալվել է գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով:

Գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողություններ են տեղի ունեցել նաեւ Բիգադի շրջանում, որի արդյունքում ձերբակալվել են 17 քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում