Չինաստանում ածխի հանքի պայթյունը 17 մարդու կյանք է խլել

Չինաստանի հյուսիսային հատվածում` ածխի հանքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 հանքագործ է զոհվել, բազմաթիվ հանքափորներ արգելափակվել են: «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը ցերեկը` Չինաստանի ինքնավ ար Ներքին Մոնղոլիա շրջանում:

Հաստատվել է, որ մահացել է 17 մարդ, սակայն հայտնի չէ, թե քանիսն են գտնվում հանքահորում: Անհայտ են նաև պայթյունի պատճառները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում