Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում դեկտեմբերի 3-ին ոստիկանական ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ նախքան ինքնաթիռի վթարի ենթարկվելը պայթյուն է լսվել: «Նստատեղերի և մարդկային մարմինների մասնիկները տեղի բնակիչներն են գտել»,-հաղորդել է ռազմածովային բազայի ղեկավարը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի Ռիաու կղզու ջրային տարածքում: Այն Պանկալպինանգ քաղաքից ուղևորվում էր Բատամ: Ռազմածովային բազայի ղեկավարն ընդգծել է, որ վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ նավեր` որոնողական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում