Գերմանիայում ձերբակալել են «Թալիբան»-ի ենթադրյալ անդամի

Գերմանիայում ձերբակալվել է «Թալիբան» շարժման ենթադրյալ մասնակից, Աֆղանստանի 20-ամյա քաղաքացի Հեքմաթ Թ.-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի դատախազության մամուլի ծառայությունը:

Հետաքննության տվյալներով` տղամարդը հարել է շարժմանը 2013 թվականին, այդ ժամանակ Աֆղանստանում սովորել է առնչվել զենքի հետ: Մինչև 2014 թվականը նա մի քանի անգամ թալիբների կողմից մասնակցել է աֆղանական զինված ուժերի և ոստիկանության դեմ բախումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում