Քերին Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն է տեսնում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այն կարծիքին է, որ դեռեւս հնարավոր է համաձայնության հասնել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում կայացած համաժողովում, որը կազմաակերպել էր մերձավորարեւելյան քաղա քականության հարցերով զբաղվող Սաբանա կենտրոնը:

«Մենք դեռեւս բանակցություններ ենք վարում Ժնեւում ու դեռեւս հնարավոր է ըմբռնման հասնել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ»,– նշել է նա: Քերին վերահաստատել է, որ այդ խնդիրը կարելի է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում