Խանտի Մանսիյսկում ավտոբուսի վթարից զոհված երեխաների թիվը հասել է 11-ի

Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել է 11-ի: ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Տյումեն – Խանտի Մանսիյսկ մայրուղում բախվել են ավտոբուսը, բեռնատարը եւ երկու մարդատար ավտոմոբիլ: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է մանկական թիմ, որը Խանտի Մանսիյսկում սպորտային ակրոբատիկայի մրցումներից վերադառնում էր Նեֆտեյուգանսկ: ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվությամբ՝ 23 հոսպիտալացվածներից 20-ը երեխաներ են:

«Տասը մարդ, այդ թվում ինը երեխա, զոհվել է տեղում, երկու երեխաներ մահացել են տեղափոխման ընթացքում եւ բժշկական հիմնարկությունում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

22 մարդ, այդ թվում 16 երեխաներ, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են Խանտի Մանսիյսկի օկրուգային կլինիկական հիվանդանոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում