Եվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել է Իտալիայի հանրաքվեից հետո

Եվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել է Իտալիայում կայացած հանրաքեի նախնական արդյունքների հայտարարումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է խորհրդարանական բարեփոխման հարցի շուրջը հանրաքվեում կրած պարտությունը եւ հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:

Այդ հայտարարությունից հետո եվրոպական արժույթի անկումը շարունակվել է: Որոշ ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել է 1,05 դոլար՝ հայտնվելով 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակում:

Արժութային շուկայի վերլուծաբան Քեթլին Բրուքսի կարծիքով՝ թեեւ շուկաները նյարդայնություն են ցուցաբերում վերջին նորությունների առնչությամբ, խոսքն առայժմ չի վերաբերում «անդունդն ընկնելուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում