ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 111 պատգամավոր:

ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 6 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 132 հարց, 32 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-8-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում