ԱՄՆ-ի օդուժի նախարարը Ռուսաստանը համարել է Վաշինգտոնի թիվ 1 սպառնալիքը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել Է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ 1 սպառնալիքն Է:

«Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ 1 սպառնալիքն Է: Մենք ունենք մի ամբողջ շարք սպառնալիքներ, բայց Ռուսաստանը միջուկային ասպեկտի պատճառով կարող Է սպառնալիք ներկայացնել մեր գոյությանը»,- ասել Է նա Կալիֆոռնիայում ազգային պաշտպանության հարցերին նվիրված Ռեյգանի համաժողովում Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

Նախարարը նաեւ «սաստիկ անհանգստացնող» Է համարել ռուսական ինքնաթիռների կողմից ամերիկյան օդանավերի հետապնդման դեպքերը, ինչպես նաեւ ՌԴ-ի գործունեությունը կիբեռտարածությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում