Մասնագետներին կրճատում են, բայց հայտնվում են անհասկանալի ծագմամբ փորձագետներ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժա-սանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոնի նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը բացեց աշխտանքից ազատվելու պատմության փակագծերը:

«Ծառայության պետի փոփոխությունից հետո, որոշվեց փոխել նաև տնօրենին, հանեցին ոլորտի մասնագետներից մեկին, բերեցին ինչ-որ մենեջեր: Նա էլ մի օր եկավ ու ասեց, որ ծառայության պետը չի ցանկանում ինձ տեսնել փոխտնօրենի պաշտոնում, առանց հիմնավորման: Հետևաբար ես գրեցի դիմում, հետագայում, դիմումի պատճենը կարող եմ ձեզ ուղարկել, որտեղ հստակ գրված է. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը որևէ հիմնավորում չբերելով, չի ցանկանում ինձ տեսնել փոխտնօրենի պաշտոնում, խնդրում եմ ինձ ազատել այս պաշտոնից»,-պատմեց նա: Գեորգի Ավետիսյնաը նկատեց նաև, որ հնարավոր է լաբորատորիայի մյուս մասնագետներն էլ արժանան իր բախտին: «Մասնագետներին կրճատում են, բայց հայտնվում են անհասկանալի ծագմամբ փորձագետներ: Եթե կրճատման խնդիր չկա, ինչու է փորձագետով փոխարինվում մասնագետը»,-տարակուսեց բանախոսը: Հարցին, թե արդյո՞ք ազատումների պատճառը այն չէ, որ ճիշտ եզրահանգումները որոշ մարդկանց դուր չեն եկել, Գեորգի Ավետիսյանն արձագանքեց.«Այդ մասին չեմ մտածել, բայց ոչինչ բացառել պետք չէ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում